Այսօր լրանում է Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան առաջին տարելիցը: Սիրունյանը մահացավ սրտամկանի ինֆարկտից: Հոր մահվան լուրն իմանալով' Սուրեն Սիրունյանի դուստրը' 16-ամյա Դիանա Սիրունյանը, նետվեց շենքի հինգերորդ հարկի պատուհանից: Մի քանի օր անց Դիանան հիվանդանոցում մահացավ:
Ճուտ մականունով հայտնի Սիրունյանը հաճախ հանդես էր գալիս մամուլի ասուլիսներով, բացահայտում նախկին ՆԳ նախարարի գործունեության հետ կապված հետաքրքիր դրվագներ: Զբաղվում էր նաև ակտիվ քաղաքական գործունեությամբ, 2008 թվականի մարտի մեկից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնի 8-ի գործով անցնող ամբաստանյալներից էր:
Վարուժան Բաբաջանյան