Ամերիկյան Tesla ավտոմոբիլային ընկերության հիմնադիր Էլոն Մասկը մի գաղափար է առաջ քաշել, որն առաջին հայացքից անհավանական է թվում: Ինժեներն առաջարկում է ստեղծել հասարակական տրանսպորտի միջոց, որը ձայնի արագությամբ կընթանա քաղաքից քաղաք, իսկ տոմսի արժեքը չի գերազանցի սովորական ավիատոմսի գինը: Հեղինակը համարձակորեն է խոսում դրա մասին ու այն արդեն ներկայացրել է հանրության դատին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ամերիկացու հաշվարկով, նման նախագիծը իրականություն դարձնելու համար առնվազն 7 տարի կպահանջվի: Ըստ նախագծի, Hyperloop գերձայնային տրանսպորտային միջոցը կլինի պարկուճների տեսքով, որոնք մեծ արագությամբ կընթանան' արևային մարտկոցներով հագեցած վակումային թունելներում:
Նախագծի հիմքի համար գետնի տակ կստեղծվեն հատուկ էլէկտրոմագնիսային խողովակներ կամ թունելներ: Տրանսպորտային այս միջոցը չափազանց մեծ արագություն ու անվտանգություն է խոստանում:
Նույնիսկ երկրաշարժի դեպքում նրան վտանգ չի սպառնում, քանի որ թունելները ամրացվելու են հատուկ հենարաններով, որոնք այժմ օգտագործվում են ԱՄՆ-ի սեյսմիկ հատվածներում: Hyperloop-ի արագությունը կհասնի 1280 կմ/ժ-ի: 4.5 հազար կմ անցնելու համար կպահանջվի 45 րոպե և կարժենա մոտ 100 դոլար: Նշվում է նաև, որ նման տրասպորտային միջոցով ողջ երկրագունդը կարելի է շրջանցնել 6 ժամում:
Շարունակությունն` այստեղ: