Վրաստանի Ուռեկի հանգստավայրում տեղատարափ անձրեւների հետեւանքով շրջանի մեծ մասը ջրասույզ է եղել, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Գրում է 168.am-ը:
Բացի այդ, սողանքի հետեւանքով փակվել է գյուղերից մեկի ճանապարհը: Տեղական իշխանությունները հայտնել են, որ փրկարարները բնակչությանն օգնություն են ցուցաբերել ողջ գիշեր, նրանք դիմել են նաեւ հարեւան շրջանների փրկարարների օգնությանը: Տներից ջուրը կսկսեն քաշել, երբ անձրեւները դադարեն:
Տարերքի պատճառած վնասի չափը ճշտելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:
Շարունակությունն` այստեղ: