Ֆրանսիայում անցկացված աճուրդի ընթացքում Լյուդովիկոս XV-ի ժամանակների հազվագյուտ դեղին գինին վաճառվել է 57 հազար եվրոյով:

Դեղին գինին, որ պատրաստվել է 1773 թվականի խաղողի բերքից, գնել է շվերցարացի Պիեր Չեվրեն, ով հայտնել է, որ թանկարժեք գինին խմելու է, ոչ թե համալրելու իր հավաքածուն:

Ֆրանսիայի Յուրա շրջանում ստացված գինին ունի դեղնականաչավուն գույն, որ ստացվել է Սովինյոն խաղողի տեսակից:

Այն պահվում և հասունանում է կաղնե արկղերում` վեց և ավելի տարիների ընթացքում:

Բացի դեղին գինիից (Vin Jaune) Յուրա գինեգործական շրջանում արտադրվում է գինու յուրահատուկ մեկ այլ տեսակ` ծղոտե գինի (Vin de Paille):

Միևնույն ժամանակ, աճուրդով գնված ամենաթանկ գինին համարվում է Chateau Cheval-Blanc, որի համար Christie’s աճուրդում 2010-ին վճարել են ավելի քան 200 հազար եվրո: