Ցավով տեղեկացանք, որ ժամեր առաջ 46 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել երգիչ, երգահան Արմեն Ադամյանը:

Mediamall.am-ը ցավակցում է Արմեն Ադամյանի հարազատներին և մտերիմներին անժամանակ մահվան կապակցությամբ:

«Մի քանի ժամ առաջ հեռացավ կյանքից Արմեն Ադամյանը... Չգիտեմ ինչ ասեմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը:

Գրառում է կատարել նաև հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը.

«Ամեն կորստի հետ սրտիցս բեկոր է պոկվում ու չի էլ հասցնում վերականգնվել: Խաղաղ և լուռ ապրեց, այդպես էլ հեռացավ…. Հզոր ձայնով և բարի սրտով մարդ: Ափսոս, որ բոլորին հետմահու են հիշելու…»: