Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը Տիգրան Խզմալյանին ոստիկանները ձերբակալել էին:
«Նախախորհրդարանը» տարածել է հայտարարություն, ըստ որի, քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Տիգրան Խզմալյանը դուրս է եկել Ոստիկանությունից: Այս պահին նա նորից Կոմիտաս 5 հասցեում է: Ոստիկանների մեծ կարգախմբի հսկողությամբ վերսկսվել է մի քանի ժամով դադարեցված ապօրինի շինարարությունը: