Այսօր լրանում է Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանա Սիրունյանի մահվան առաջին տարելիցը: Հիշեցնենք, որ Սուրեն Սիրունյանը մահացավ սրտամկանի ինֆարկտից: Հոր մահվան լուրն իմանալով' Սուրեն Սիրունյանի դուստրը' 16-ամյա Դիանա Սիրունյանը, նետվեց շենքի հինգերորդ հարկի պատուհանից: Մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 22-ին Դիանա Սիրունյանը հիվանդանոցում մահացավ:
Մտերիմները պատմում են, որ Դիանայի համար կյանքում ամենասիրելի մարդը եղել է իր հայրը և հաճախ է Դիանան պնդել, որ առանց հոր ոչ մի վայրկյան կյանք չունի: