Galatv.am-ը հղում անելով `Novostink.ru-ին գրում է.«Ռուսաստանի քաղաքական գործիչ Ալեքսեյ Պերենջիևը մեկնաբանել է վերջերս Ապշերոնում հնչած կարծիքը համատեղ ադրբեջանաթուրքական բանակի ստեղծման վերաբերյալ:

Այս գաղափարը անիրատեսական է, կարծում է քաղաքական գործիչը: «Երկու երկրների համատեղ բանակը պետք է ենթադրի այս երկրների համատեղ պետական տարածքի ուսումնասիրություն: Առնվազն այն պետք է լինի կոնֆեդերացիա: Սակայն արդյո՞ք պատրաստ են Ադրբեջանի ղեկավարները գնալ իրենց պետության լիազորությունների և ինքնիշխանությունների խախտմանը: Կարծես թե ոչ: Չպետք է մոռանալ, որ նույնիսկ կոնֆեդերացիայի ձևավորումը նպաստելու է նրան, որ Ադրբեջանի խնդիրները դառնալու են նաև Թուրքիայի խնդիրները, և ընդհակառակը: Բացի դրանից անհրաժեշտ է ստեղծել համատեղ տնտեսական, իրավական, մշակութային և սոցիալական տարածություն: Իսկ արդյո՞ք պատրաստ են նմանատիպ իրադարձությունների Ադրբեջանի և Թուրքիայի հասարակությունները: Ենթադրում եմ, որ ոչ»,- կարծում է Պերենջիևը:

Բացի դրանից, ինչպես կարծում է փորձագետը, Բաքվի և Անկարայի միավորումը կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից Ադրբեջանի վերահսկողությանը՝ որպես ավելի ուժեղ կողմի, և Ադրբեջանը կկորցնի իր ինքնավարության ամբողջականությունը: «Այս ամենի հետ համաձայն չէ ոչ միայն ադրբեջանական ժողովուրդը, այլ նաև միջազգային ուրիշ սուբյեկտներ, մասնավորապես ԱՄՆ-ն, Ռուսաստանը և նույնիսկ… Հայաստանը: Քանի որ մի բան է պաշտոնական Երևանի կողմից հակամարտել Բաքվի հետ, իսկ մյուս կողմից Թուրքիայի հետ, որի կազմի մեջ է մտնելու Ադրբեջանը: Վերջնական արդյունքում չի լինելու ոչ մի թուրք-ադրբեջանական բանակ, մնալու է միայն թուրքական բանակը, որի կազմում ծառայելու են ադրբեջանցիներ»,- կարծում է փորձագետը:

Միևնույն ժամանակ կարող է ստեղծվել մեկ այլ իրավիճակ Ղարաբաղյան հակամարտության շուրջ, որը առաջացնելու է շահերի լուրջ վերափոխումներ: Մասնավորապես, ըստ Պերենջիևի, խնդիրները սահմանելու է ոչ թե Բաքուն, այլ ՆԱՏՕ-ն, իսկ Բրյուսելում արդեն դժվար թե անհանգստանան Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու հարցով: «Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ադրբեջանը չլինի որպես ինքնավար հանրապետություն: Մի խոսքով, ադրբեջանաթուրքական բանակի ստեղծումը ձեռնտու չէ առաջինը հենց Ադրբեջանին»,- նշել է նա:

Մանրամասները` այստեղ: