hraparak.am  Այսօր առավոտյան Մոսկվայի ոսկերչական սալոններից մեկի կողոպտիչները «տաք հետքերով» ձերբակալված են: Նրանք դիմակավորված, ատրճանակներով զինված մուտք էին գործել առևտրի կետ, սպառնացել վաճառողներին, կոտրել ցուցափեղկերն ու տարել մեծ քանակությամբ զարդեր: Պարզվել է, որ հանցագործության հեղինակները երիտասարդ հայեր են: Քրեական հետախուզության աշխատակիցներին հաջողվել է քաղաքի Շեպկինի փողոցում կանգնեցնել այն ավտոմեքենան, որով կողոպտիչները հեռացել էին կողոպուտի վայրից: Երկու կասկածյալները Հայաստանի 22-ամյա քաղաքացիներ են: Երրորդ մասնակցին իրավապահները որոնում են: