Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 4-րդ անգամ մատուցվող պատարագի ժամանակ առաջին անգամ տեղի է ունենալու նաև մկրտության արարողություն, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Վանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մուզաֆեր Աքթուղին:

Նշվում է, որ պատարագի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին: Պատարագի անցկացման կապակցությամբ Վանի նահանգապետի օգնականը ժողով է կազմակերպել, որի ժամանակ նահանգային կառույցներին տեղեկացրել է իրենց պարտականությունների մասին և տվել համապատասխան հրահանգներ:

Մուզաֆեր Աքթուղի խոսքերով՝ ամեն ինչ արվում է՝ պատարագի համար ժամանած տեղացի և օտարերկրյա հյուրերին հավուր պատշաճի հյուրընկալությունն ապահովելու համար: