Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որ քիչ առաջ բերման է ենթարկվել Նախախորհրդարանի աջակից Սահակ Պողոսյանը։
Հաղորդագրությունը՝ ստորև։

ՇՏԱՊ
Քիչ առաջ, առանց դրա համար որևէ հիմքի, Կոմիտաս 5-ի շրջակայքից ոստիկանները բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակից, 1949 թվականի ծնված Սահակ Պողոսյանին, որը տառապում է սրտի հիվանդությամբ: Եթե Սահակ Պողոսյանի նկատմամբ որևէ բռնություն կիրառվի և նրա առողջության հետ կապված խնդիրներ առաջանան, ապա ողջ պատասխանատվությունը կընկնի ոստիկանության վրա: