Օգոստոսի 27-ին՝ ժամը 18:42-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սևան – Գավառ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Մ.Երանյանի վարած «ՈՒԱԶ 3303» մակնիշի 36OՍ210 պետհամարանիշի և Ա.Գևորգյանի վարած «ՎԱԶ2107» մակնիշի 20LՍ258 պետհամարանիշի ավտոմեքենաները և կողաշրջվել: Զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի և գազի արտահոսքը: