Shamshyan.com - Դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Իսրայելյան 37 շենքի 1-ին մուտքի վերելակի հորանն է ընկել մի տղամարդ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 խումբը վերելակի հորից դուրս բերեցին նույն շենքի բնակիչ, 60-ամյա Համայակ Ավագյանի դին: Տեղում են նաև Ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գարիկ Բեգոյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ այստեղ: