Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայտարարությանը, թե ինչ վատ բան կա նրանում, որ ոստիկանը ակցիայի ժամանակ համբուրել է ակտիվիստուհուն: «Այս ամենը լո՞ւրջ է ասում, թե՞ ոնց: Եթե՝ այո, ապա, կարծում եմ, որ նա շտապ բուժզննության կարիք ունի: Անհետաձգելի: կամ ՀՀԿ անդամագրվելը վրան լավ չի անդրադարձել կամ գլխուղեղի ադեկվատ արձագանքելու ազդակը շարքից դուրս է եկել: Ամեն դեպքում չէր խանգարի երկու բան. նախ ստուգվել, հետո մեկ- մեկ ժողովրդի մեջ լինել, բայց ոչ բեմից….»: