Հայտնի բուլղարացի գուշակ Վանգան հետաքրքիր գուշակություններ է արել՝ կապված մեր օրերի հետ: Նա գուշակել է, որ 2010 թվականին կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը: Ըստ գուշակության՝ պատերազմը կկսվի 2010 թվականի նոյեմբերին և կավարտվի 2014 թ.-ի հոկտեմբերին: Սկզբում պատերազմը կսկսվի սովորական սպառազինություններով, այնուհետև կկիրառվի ատոմային, իսկ հետո քիմիական զենք:


Բոլորովին հակված չլինելով համաշխարհային իրադարձությունները տեղավորել հայտնի գուշակի տեսլականի մեջ՝ չեմ կարող չընդունել, որ Սիրիայում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները իսկապես ուրվագծում են համաշխարհային պատերազմին բնորոշ երևույթներ: Հատկապես այս օրերին Սիրիայի շուրջ միջազգային իրադարձությունները սկսել են հաստատել Վանգայի պնդումները, որ 2010 թվականից սկսած միջազգային հարաբերությունների կաթսայում եփվում է երրորդ աշխարհամարտը:


Տպավորությունս այնպիսին է, որ այս օրերին երրորդ համաշխարհայինը արդեն սկսվել է...