Սերժ Թանկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ես իսկապես շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար, որոնք հետևել են Սիրիայի խնդրի շուրջ իմ գրառմանը: Քիմիական զենքի կիրառման և դրա ահավոր ազդեցության հետ մեկտեղ քաղաքացիական պատերազմը Սիրիայում 100 հազարավոր կյանքեր է խլել և դարձել է միլիոնավոր մարդկանց տարհանման պատճառ:
Եթե մենք իսկապես ցանկանում ենք օգնել, ապա սահմանափակ օդային հարվածներ իրականացնելու փոխարեն, որը չի փոխի ուժերի հավասարակշռությունը Սիրիայում, պետք է առաջարկենք ՄԱԿ-ի միաջազգային խաղաղպահ ուժերին՝ նպաստելու քաղաքացիական պատերազմի դադարեցմանը և Սիրիայի կառավարության և ապստամբների միջև խաղաղ բանակցությունների անցկացման համար անհապաղ պայմաններ ստեղծելուն»:
Թանկյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը կաջակցեն դրա իրականացմանը և երբ քաղաքացիական պատերազմը դադարի, հնարավոր կլինի որոշել մեղավոր կողմերին:
Կարելի է օգնել տվյալ հաստատություններին հանցավորության դեմ պայքարում և ոչ թե թուլացնել դրանք, ինչպես նախկինում վարվել է ԱՄՆ-ն»,- գրել է Թանկյանը: