Րոպեներ առաջ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները Մաշտոցի պողոտայից երթով շարժվեցին դեպի Ծածկած շուկա: Մինչ ոստիկանները կներկայանային շուկայի տարածք, ակցիայի մասնակիցներին դիմավորեց սադրիչների մի խումբ, որը հարձակվեց, քաշքշեց խաղաղ ակցիայի մասնակիցներից մի քանիսին, այդ թվում՝ անչափահաս երեխայի, պատառոտեց մի քանի պաստառ: Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության տարածած հաղորդագրությունից։
Կոչ ենք անում ՀՀ մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ ցուցարարներին և իրենց ֆիզիկական ներկայությամբ ապահովել աջակցություն՝ փրկելու մշակույթի և պատմության հուշարձանը:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնություն