168.am - Հայտնի բլոգեր Մայքլ Շնայդերը The Economic Collaps-ում ընդգծել է 22 պատճառ, թե ինչու չպետք է հարձակվել Սիրիայի վրա' Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար. «ԱՄՆ-ի իշխանությունները դեռ չեն հրաժարվում Սիրիայի դեմ միակողմանիորեն գործելու հնարավորությունից' չնայած մերձակա դաշնակից Մեծ Բրիտանիայի հրաժարվելուն: 1. ԱՄՆ-ի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը (60 տոկոս) հանդես է գալիս Սիրիայի դեմ պատերազմ սկսելու դեմ: Նրանք կարծում են, որ Վաշինգտոնը պետք է մի կողմ քաշված մնա այդ հակամարտությունից, եթե անգամ հաստատվի Սիրիայի իշխանությունների կողմից քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու փաստը: Միայն 9 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է գործի: 2. Ներկայումս Սիրիայում պատերազմն ամերիկացիների մոտ ավելի քիչ հանրաճանաչություն է վայելում, քան Կոնգրեսը: 3. Օբամայի վարչակազմը Կոնգրեսից չի ստանա ռազմական կամպանիա սկսելու թույլտվություն, ինչպես որ պահանջում է ԱՄՆ-ի Սահմանադրությունը: 4. ԱՄՆ-ը դեռ չի կարող իր գործողությունները համաձայնեցնել ՄԱԿ-ի հետ և, հազիվ թե, կկարողանա անել դա: 5. Սիրիան հայտարարել է, որ հարձակման ենթարկվելու դեպքում կօգտագործի բոլոր մատչելի միջոցները' իր պաշտպանության համար: 6. Մի շարք փորձագետներ չեն բացառում ԱՄՆ-ի տարածքում նոր ահաբեկչությունների հնարավորությունները: 7. Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Սիրիայում կա «երկու տարբերակ. հանձնվել կամ պաշտպանել իրեն: Մենք պաշտպանվելու ենք»: 8. Ռուսաստանն իր ամենաառաջադեմ հականավային հրթիռներն է ուղարկել Սիրիա: 9. Մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ' Սիրիայում առկա է ժամանակակից զենք և մասնավորապես հրթիռներ, որոնք կարող են խոցել վերջրյա թիրախները' ներառյալ ամերիկյան ռազմանավերը: 10. Սիրիայի վրա հարձակվելու դեպքում բավական բարձր է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելու հնարավորությունը: Սիրիայի Ազգային խորհրդի անդամ Խալեֆ ալ-Մուֆթահն ավելի վաղ հայտարարել է, որ Դամասկոսը կարծում է, որ Իսրայելը մեղավոր է ագրեսիայում, և դրա համար էլ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իսրայելը «կրակը կգրավի իր վրա»: 11. Բացի այդ, չինովնիկներն ասում են, որ Սիրիայի ռազմավարական սպառազինությունն ուղղված է առաջին հերթին Իսրայելում գտնվող թիրախների վրա: 12. Եթե Սիրիան հարձակվի Իսրայելի վրա, ապա հետևանքները կարող են լինել կատարելապես աղետալի, քանի որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն իսկ խոստացել է պատասխանել ուժի յուրաքանչյուր կիրառմանը: 13. Հզբոլլահը, ամենայն հավանականությամբ, կանի ամեն հնարավոր բան' Բաշար Ասադի վարչակարգը պահպանելու համար, ինչի համար էլ սպառնալիքի տակ կարող են հայտնվել ԱՄՆ-ում ու Իսրայելում օբյեկտները: 14. Իրանը, հազիվ թե, նստի ձեռքերը ծալած վիճակում, երբ նրա մերձակա դաշնակցին գցելիս կլինեն շախմատային խաղատախտակից: 15. Սիրիայի հետ պատերազմի սկսմամբ կվատթարանան Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Երեքշաբթի Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Արևմուտքն իրեն պահում է ինչպես «կապիկը նռնակի հետ»: 16. ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայի վրա հարձակվելը կհանգեցնի «շատ լուրջ պատերազմի»: 17. Մեծապես կտուժեն ֆինանսական շուկաները: Վերջին օրերին հիմնական ֆոնդային ինդեքսները սուր են արձագանքում ռազմական կամպանիայի սկսման մասին նորություններին: 18. Մերձավոր Արևելքում պատերազմը կհանգեցնի նավթի գնի կտրուկ աճին: Փորձագետները չեն բացառում, որ մեկ բարել (Brent) նավթի գինը կբարձրանա մինչև 150 դոլար: 19. Հասարակությունը մեծապես անհանգստացած է, որ ռազմական հարվածներից կտուժեն խաղաղ բնակիչները, իսկ ԱՄՆ կառավարության գործողությունները, առանց Կոնգրեսի կամ ՄԱԿ-ի հավանության արժանացման, չափազանց բացասականորեն կընկալվեն միջազգային արենայում: 20. Եթե սաուդցիները, հիրավի, ցանկանում են գահընկեց անել Ասադի վարչակարգին, ապա նրանք պետք է դա անեն ինքնուրույն: Նրանք չպետք է ԱՄՆ-ից ակնկալեն, որ նա «կեղտոտ» աշխատանք կկատարի իրենց համար: 21. Ապստամբները հայտարարել են «Ալ-Քաիդային» իրենց հավատարմության մասին: Նրանք գլխատել են բազմաթիվ քրիստոնյաների, ոչնչացրել են մի ամբողջ քրիստոնեական գյուղեր: Եթե ԱՄՆ-ի կառավարությունը օգնի այդ խելագարներին զավթել իշխանությունը Սիրիայում, ապա դա կդառնա լիովին ու բացարձակ աղետ: 22. Եթե ԱՄՆ-ի կառավարությունը պնդի, որ Սիրիայում պատերազմը սկսվի առանց իր ժողովրդի, Կոնգրեսի կամ ՄԱԿ-ի թույլտվության, ապա մենք անդառնալիորեն կսկսենք կորցնել վստահությունը համայն աշխարհում: Սա իսկապես ցավալի է, որ ռուսները թվում են որպես «լավ տղաներ», իսկ մենք ձգտում ենք նրան, որ լինենք «վատ տղաներ»: Եթե ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ առնի Սիրիան, ապա այդ երկրում կտիրի ավելի մեծ անկայունություն, քան ներկայումս է: Հուսով լինենք, որ կհաղթեն սառը գլուխները' նախքան իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը»:
22 պատճառ` Սիրիայի վրա չհարձակվելու և Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար. The Economic Collaps
9:46 - 2.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
17/10/17 18:42
Կանխատեսվում է գրիպի AH1 ենթատեսակի շրջանառություն. Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառվում
26/07/14 12:49
Աշխարհը՝ Երրորդ համաշխարհային պատերազմից հետո (լուսանկարներ)
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան