Հայ առաքելական եկեղեցում կան խնդիրենր, որոնք պետք է քննարկման առարկա դառնան հասարակության շրջանում, որպեսզի ոչ ոք չփորձի վարկաբեկել մեր եկեղեցին: Աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքներում գործող եկեղեցիներից սփյուռքահայերը որոշակի բողոքներ ունեն:

 

ԱՄՆ-ում բնակվող Լարիսա Գալստյանը ներկայացնում է որոշ մանրամասններ սփյուռքում գործող հայ եկեղեցիների գործունեությունից. «Ես 35 տարի է ապրում եմ ԱՄՆ-ում և Գարեգին Բ-ի ղեկավարման տարիներին Էջմիածնի և Կիլիկո թեմի քահանաները կարծես թշնամու հետ գործ ունենան: Նախկինում կնունքի, թաղման համար սահմանված վճար չկար, իսկ հիմա պարտադիր վճար են պահանջում: Ցավալի է, որ մեր երիտասարդները ավելի նախընտրում են իրենց արարողությունները անել այլ եկեղեցիներում, քան հայկական: Վերջերս Թուրքիայում էի մի պապիկ էր մահացել, 4000 դոլար էին պահանջել հող տրամադրելու համար, աղջիկն էլ ստիպված էր եղել հորը հուղարկավորել թուրքական եկեղեցու տարածում, որը ավելի մատչելի է»:

 

Պետք է հուսալ, որ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները ինչ որ կերպ արձագանք կգտնեն և եկեղեցին ուշադրություն կդարձնի այս խնդիրներին:

 

Աղբյուր` www.slaq.am