www.tert.am Եվրոպական Միությունը մտադիր է բոլոր մեքենաների վրա տեղադրել հատուկ սարքեր՝ սահմանափակներ (лимитер), որոնք թույլ չեն տա, որպեսզի փոխադրամիջոցը 110 կմ/ժ-ից ավելի արագություն զարգացնի։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, այս կերպ Եվրոպական հաձնաժողովի տրանսպորտի ու տեղաշարժի վարչությունը մտադիր է մոտ 1/3-րդով կրճատել ճանապարհներին մահացու ելքով պատահարների թիվը։

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ Եվրոպայում յուրաքանչյուր տարի 30 հազար մարդ է զոհվում ավտոճանապարհային միջադեպերի հետևանքով։