ՌԴ ԱԳՆ-ն ռուսաստանցիներին խորհուրդ չի տալիս մեկնել այն երկրներ, որոնք փոխադարձ արտահանձնման պայմանագրեր ունեն ԱՄՆ-ի հետ, եթե, անշուշտ, ամերիկյան իրավապահ մարմինները պարզաբանման խնդիրներ ունեն համապատասխան քաղաքացու հետ:

«Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին, եթե կան հատուկ կասկածներ, որ ամերիկյան իրավապահ մարմինները նրանց նկատմամբ ունեն ինչ-որ պահանջներ, ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից հատկապես այն երկրներ, որոնք ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիր ունեն՝ փոխադարձ արտահանձնման վերաբերյալ,» ,- փոխանցում է «vesti.ru»-ն «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի այսօր տարածած հաղորդագրությունը: