ԳԱԼԱ Ամերիկյան Southwest Airlines ընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոլի-Դարեմ օդանավակայանից թռչում էր Չիկագո, արտակարգ կերպով վերադարձել է օդանավակայան, այն բանից հետո, երբ օդանավի շարժիչի մեջ ընկել է թռչուն:

 

 

Ինչպես հաղորդում են ինքնաթիռի սպասարկող անձնակազմը, Ուիտնի Էյչինգեր ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվել է 124 մարդ, թռիչքից րոպեներ անց հայտարարել է, որ բախվել է թռչունի հետ և թույլտվություն է խնդրել արտակարգ վայրէջքի համար: Չնայած որ ինքնաթիռի շարժիչը չի գործել' օդաչուները կարողացան հաջողությամբ վայրէջք կատարել: Ուղևորներից ոչ մեկը չի տուժել:

 

 

«Մենք տեղափոխել ենք բոլոր ուղևորներին դեպի Չիկագո գնացող այլ օդանավ»,- հայտարարել են օդանավակայանից: Վնասված ինքնաթիռը ժամանակավոր հանվել էր թռիչքից, որպեսզի անցկացվի մանրազնին ստուգումներ և վերանորոգում:

 

Հասմիկ Մանուկյան