Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն' նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է մայրուղու դերակատարությունը մեր հանրապետության կյաքում՝ ընդգծելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: