Ամերիկյան «NASA» տիեզերագնացության և տիեզերական ուսումնասիրության ընկերությունը կֆինանսավորի 11 հետազոտական խմբերի, որոնք հաղթել էին տիեզերական ճառագայթման' կենդանի օրգանիզմների վրա ունցած ազդեցության ուսումնասիրմանը նվիրված մրցույթում:
Տիեզերական հետազոտությունների անցկացմանը խոչընդոտող միակ խնդիրը տիեզերագնացների վրա ազդող ճառագայթման մեծ ծավալն է: Ըստ որում, ճառագայթումը նվազեցնող հարմարանքներ դեռ չեն ստեղծվել:
11 հետազոտական խմբերին տրամադրվող գումարը կազմում է 13,8 մլն դոլլար: Ուսումնասիրությունները կձգվեն 1-ից 4 տարի:
Հետազոտողները կուսումնասիրեն ճառագայթման' քաղցկեղի առաջացման, սրտանոթային հիվանդությունների զարգացման, ինչպես նաև մարդկային գիտակցական կարողությունների վրա ունեցած ազդեցությունը. փոխանցում է «РИА Новости»-ն: