Երեկ` սեպտեմբերի 6-ի երեկոյան` ժամը 20 անց 42-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է «Բանդայի գործով» դատապարտյալ, 41-ամյա Արման Դալլաքյանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության' հասարակության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

 

«Առայժմ չենք կարող ասել, թե որն է եղել դատապարտյալի մահվան պատճառը, նշանակվել է բժշկական փորձաքննություն», - ասաց Գոռ Ղլեչյանը:

 

Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ ոստիկանության' կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը Մյասնիկյան պողոտայում ձերբակալեց մի շարք պաշտոնյաների տները թալանած խմբի, որի պարագլուխը Արտյուշա Հակոբյանն է՝ Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփանականտեր Սուրիկ Հակոբյանի որդին:

 

Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ՝ բանդա, ապա' բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց:

 

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների՝ Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել եւ ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:

 

Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

 

Դ. Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

 

Ս. Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

 

Ա. Դալլաքյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

 

Ա. Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,

 

Ք. Ամոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Գ. Հայրապետյանը, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել եւ մահացել: