www.aravot.am «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ օրեր առաջ Փակ շուկայի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ «կոկորդդ կքերեմ» սպառնացած կինը' Անահիտ Ազիզյանը, իր պատմելով, ազատամարտիկի կին է, քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության նախկին աշխատակից: Նրա խոսքերով, ինքը արդեն երկու տարի է, ինչ չի աշխատում քաղաքապետարանում, դուրս է եկել աշխատանքից առողջական խնդիրների պատճառով. «Հոգեկան խանգարում չունեմ, լիարժեք առողջ եմ, ուղեղի հետ կապված խնդիրներ չունեմ, ինչպես տարածեցին: Գեղձերիս հետ կապված են խնդիրները, արյան հետ կապված խնդիր ունեմ, դրա համար աշխատանքից դուրս եմ եկել: Ես Yerevan City -ի հետ կապ չունեմ, այնտեղից միայն իմ տան առեւտուրն եմ անում, դրամարկղերում էլ մարդկանց չեմ խնդրում իմ հաշվին բոնուսներ փոխանցել»:

 

 

 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով` www.aravot.am