Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ փորձագետներն ապացույցներ են տրամադրել այն մասին, որ Դամասկոսի մոտ քիմհարձակման տեսանյութը և զոհերի լուսանկարները կեղծ են. գրում է gazeta.ru-ն:
«Բերվել են համոզիչ ապացույցներ առ այն, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ տեղի ունեցած քիմհարձակման տեսանյութը և զոհերի լուսանկարները կեղծվել են: Լսարանին տրամադրվել են բազմաթիվ վկաների ցուցմունքները, որոնք միաձայն պնդում էին, թե Արևելյան Գուտայի շրջանում քիմիական զենքը կիրառվել է հենց զինյալների կողմից: Կատարված հետաքննության արդյունքները և վկաների ցուցմունքները փոխանցվել են Սիրիայում հետաքննության անկախ հանձնաժողովին»,-ասվում է տեսչության հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, սիրիական ապստամբները հրաժարվել են ընդունել Ռուսաստանի առաջարկը քիմիական զենքը միջազգային վերահսկողության ներքո փոխանցելու մասին. փոխանցում է РИА «Новости»-ն: