Հայաստանն ունի Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիր, որը անհայտ է, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Մաքսային միության հետ համագործակցության համատեքստում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքով' ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եվրոպական արժեհամակարգն այն ունիվերսալ արժեհամակարգն է, որի միջոցով հնարավոր է քաղաքակիրթ պետություն, ժողովրդավարական համակարգ կերտել: Եվրաինտեգրումն էլ Հայաստանի համար հղի է բազմաթիվ դժվարություններով ու լուրջ վտանգներով: Հայաստանը կարող է տնտեսապես ինտեգրվել և՛ Մաքսային միությանը, և՛ Ազատ առևտրի գոտուն, համարում եմ քաղաքական անմեղսունակություն: Հնարավոր չէ և հաճույք ստանալ, և միաժամանակ կույս մնալ:

 

Երվանդ Բոզոյանը Հայաստանը համեմատեց աղջկա հետ և նշեց, որ աղջիկը երկուսի հետ էլ ամուսնանալ չի կարող: Հայաստանն էլ «խաղեր էր տալիս» Եվրոպայի հետ, սակայն պատրաստ չէր «ամուսնանալ» ոչ Եվրոպայի, ոչ Մաքսային միության հետ: Հայաստանը ծիծաղելի վիճակում է :

 

Հանդիպմանը ներկա բանախոս կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի խոսքով՝ տնտեսական երկու կառույցներն էլ «բանի պետք չեն»: Բանն այն է, որ երկու կառույցների հետ փոխգործակցության վերաբերյալ էլ փաստաթղթեր չկան: Ընդ որում, ամենագլխավորը ինքնիշխանության կորստի աստիճանի հարցն է: Առջևում սեպտեմբերի 21-ն է: Հայաստանը կարող է շատ լուրջ դերակատարություն ունենալ, քանի որ մեզնով շատ են հետաքրքրվում: