www.henaran.am Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ ըստ Սահմանադրության' վարչապետ Տիգրան Սարգսյանը պիտի ներկա լիներ: Ներկա պիտի լիներ նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: ԱԺ նախագահը նախապես նշել էր, որ նախարարն ու վարչապետը բացակայում են, քանի որ գործուղման են:

Փաշինյանը նշեց, որ իր նշանակման առաջին իսկ օրվանից Յուրի Վարդանյանը չի եկել ԱԺ. ՛՛Համապատասխան մարմինները պարոն նախարարին փոխանցեն, որ Հայաստանում գոյություն ունի Սահմանադրություն՛՛:

Ապա անցավ հարցին, թե Փակ շուկայի հետ կապված և Հուշարձանների պաշտպանության միությունը, և Մշակույթի նախարարությունը ահազանգել են, որ պատմական հուշարձան է ոչնչացվում:

՛՛Բայց թողտվություն են թույլ տվել ու "Փակ շուկա" հուշարձանը ոչնչացվել է: Կարծում եմ հարց ու պատասխանի բան չկա, պիտի քրեաական գործ հարուցված լիներ: Իմ հարցը հետևյալն է՝ ինչպես պիտի պետությանը հասցված վնասները վերականգնվեն: Ինչու է իրենց թողտվության պայմաններում ոչնչացվել պատմական արժեք ներկայացնող հուշարձանը՛՛:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ կառավարությունը խնդրում է պատգամավորին համաձայնել հարցի վերաբերյալ գրավոր պատասխան տալ:

՛՛Չեմ համաձայնում, որովհետև պիտի ներկա լինեն, թող գան Չինաստանից ու պատասխանեն' սա ի՞նչ վերաբերմունք է: Վարչապետն իրավունք չունի լինել գործուղման մեջ, թող կարդա Սահմանադրությունն ու գա՛՛:

Հովիկ Աբրահամյանը ժպտաց. ՛՛Երկրի հետ կապված կարևոր հարցեր են, պարոն Փաշինյան:

Առաջին ագամ է, որ վարչապետը բացակայում է, ըմբռնումով է հարկավոր մոտենալ՛՛: