ԳԱԼԱ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ով շատերին հայտնի է որպես ՄԱՊ-ի Ալիկ, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերքեց իր գործարար լինելը.
«Ես պատգամավոր եմ, ինձ որպես պատգամավոր հարցեր տվեք»,- նշեց նա:
ԳԱԼԱ-ի հարցին, թե արդյոք տնտեսապես ճի՞շտ էր Մաքսային միությանը միանալը, ԵՄ-ի հետ չորս տարվա աշխատանքները ջուրն են լցվում, Պետրոսյանը նշեց.
«Եթե օբյեկտիվ լինենք, այն պայմանագիրը, որ պատրաստվում ենք Մաքսային միությանը Ռուսաստանի հետ, արդեն ճիշտ է: Մենք չենք կարող հենց այնպես դուրս գալ, թողնել այս շուկան և նոր ձևավորվող շուկայի մեջ մտնել, որ չգիտենք ուր ենք գնում: Երկրի տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, մարդուն չես կարող ասել՝ դու հիմա սպասարկող ես աշխատում, այստեղից դուրս կգաս, հիմա էլ գործարանում կաշխատես: Դրա համար ժամանակ է պետք... ամիսը վերջանում է, պետք է աշխատավարձ տան մարդկանց, չես կարող աշխատողին ասես՝ սպասեք, մենք մտնենք Եվրամիություն, մի երեսուն տարի հետո աշխատավարձ կտամ»:
Մանրամասները` այստեղ
Սեդա Ղուկասյան