Չիտայում ոստիկանությունը ձերբակալել է կնոջ, ով մեղադրվում է մեկ տարեկան տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնություններ կատարելու մեջ: Նա այդ տանը որպես դայակ է աշխատել: Երեխայի ծնողները հանցագործության մասին իմացել են տանը տեղադրված տեսախցիկի շնորհիվ, ինչից հետո դիմել են դատարան:
Դայակի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հայտնի է, որ նա դատվածություն չունի: Նախկին դայակը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է թմրանյութի ազդեցության տակ: