ԳԱԼԱ «Ես քննիչին միշտ էլ ասել եմ, որ դու զինդատախազի հանձնարարությունն ես կատարում»,- այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: «Նրանք այնպիսի քննչական պրոցես են իրականացրել, որ վախենում են այն դատավարական փուլի հասցնել, քանի որ չեն կարողանա դատավարության փուլում զերծ մնալ շատ հարցերի պատասխանելուց:

 

Նրանք փաստաբանին զրկում են հարցեր տալու, պարզաբանումներ անելու հնարավորությունից: Ո՞վ էր տեսել, որ այսպիսի բան լինի, որ կարճեն սպանության մեջ մեղադրվողի գործը, դուք լսած կա՞ք, այսինքն՝ այսպես են արել, որ հասարակությունը չկարողանա շատ բան իմանալ:

 

Նրանք թքած ունեն և՛ հասարակության վրա, և՛ լրագրողների վրա, և՛ մեզ վրա: Լորետային ինչո՞ւ են տուժող ճանաչել. Սուրիկ Խաչատրյանը սուտմեռուկի է տվել, ինքը հերոսացել ա, դրա՞ համար»,- ասում է պարոն Բուդաղյանը և հավելում, որ ինքը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի տեսանյութի փորձաքննությունը ստացել է, դրա հետ կապված դիտողություններ արել: «Երևում է, թե գնդակը որտեղ է կպել, բայց ասում են չկա գնդակը, հետք էլ չկա, ու՞ր ա գնդակը»,- շեշտում է Է. Բուդաղյանը և հավելում, որ այժմ սպասում է, որ Ալումյանը բողոքարկի որոշումը:

 

Հեղինակ` Արաքս Մամուլյան


Մանրամասները` այստեղ