168.am  Հարցազրույց ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ:

 

- Պարոն Ղազարյան, Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ինչպե՞ս կփոփոխվի:

 

- Ես մի քիչ չեմ հասկանում, որ հանրությունը նման գնահատականներով է մոտենում ՀՀ նախագահի հայտարարությանը և այս գործընթացի սկզբին: Որոշ աշխատանքներից հետո միայն պատրաստ կլինենք անդամակցելու Մաքսային միությանը և աջակցելու Եվրասիական միության տնտեսական դաշտի ձևավորմանը: Ինչո՞ւ չեմ հասկանում' 1991 թվականից, երբ քանդվեց ԽՍՀՄ-ը, և ձևավորվեց ԱՊՀ-ն, ՀՀ-ն եղել է ԱՊՀ բոլոր գործընթացների ակտիվ մասնակիցն ու կողմ է եղել ԱՊՀ շրջանակներում զարգացումներին: Ավելին' ՀՀ-ն անդամակցել է ՀԱՊԿ-ին՝ գիտակցելով իր ռազմաքաղաքական շահերը, և այնտեղ ՀՀ-ն օրինակելի անդամ է թե’ իր ցուցանիշներով, թե’ զինավարժություններին մասնակցությամբ:

 

Որպես ԱՊՀ անդամ, ըստ էության, այսօր գործող ՄՄ-ի ռեժիմին շատ նման իրավական դաշտում ենք աշխատել: ԱՊՀ տարածքում մաքսատուրք չկա, զրո է: 22 տարի անկախության ընթացքում մեր տնտեսության կառուցվածքը, ենթակառուցվածքներն ինտեգրացվել են ԱՊՀ տարածքի հետ, հատկապես երբ խոսում ենք ՀՀ արդյունաբերության ճյուղերի մասին, որոնք ունեն արտահանման ներուժ, այդ արտահանումն իրականացվում է ԱՊՀ տարածք, մեծ մասամբ' ՌԴ: Այսօր ՀՀ-ի արտահանման 1/3-ը բաժին է ընկնում ԱՊՀ տարածքին, 1/3-ը' ԵՄ-ին, 1/3-ը' մնացած ամբողջ աշխարհին:

 

Բայց ԱՊՀ տարածք արտահանվող 1/3-ը տնտեսության այն ճյուղերն են, որոնք ունեն խոշոր սոցիալական նշանակություն՝ գյուղատնտեսական վերամշակված մթերքները: Եվ դրանք մրցունակ են առաջին հերթին ԱՊՀ տարածքում: Դեպի ԵՄ արտահանվում է մեծ մասամբ հանքանյութ, որը հիմնականում եվրոպական կազմակերպություններն են գնում, մի մասն արտահանում են եվրոպական ձուլարաններ, մի մասը տանում են Չինաստան:

 

 

Շարունակությունը` այստեղ