tsayg.am Սեպտեմբերի 14-ին, ժամը 9-ից 9:30-ի սահմաններում ավտովթար է գրանցվել Գյումրիում: Դեպի Ալեք Մանուկյան փողոց գնացող "Գազ 24" մակնիշի 45 OL 922 պետհամարանիշի ավտոմեքենային, ըստ ականատեսների, հարվածել է Գարեգին Նժդեհ փողոցից դեպի Հայուհու հրապարակ մեծ արագությամբ ընթացող "Մերսեդես" մանիշի ավտոմեքենան, որի պետհամարանիշերն, ականատեսների վկայությամբ, դեպքից անմիջապես հետո հանվել են:

 

Վթարի հետևանքով, "Գազ 24"-ի վարորդ, 26-ամյա Վաչագան Նորիկի Սարգսյանը Շտապբուժօգնության կայանի մեքենայով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն և ենթարկվել հետազոտության: Ըստ կենտրոնի վիրաբույժ Հրաչյա Մարտիրոսյանի, տուժած Վաչագան Սարգսյանի մոտ, շտապբուժօգնության կայանի մասնագետի նախնական ախտորոշմամբ, առկա է փակ գանգուղեղային տրավմա: Տղան ենթարկվելու է համակողմանի քննության: Դիտեք տեսանյութը: