Tert.am Չինաստանը խոստացել է Բելգիային երկու պանդա նվիրել: Պանդաները Բրյուսել են հասնելու հաջորդ տարվա գարնանը, սակայն արդեն հասցրել են Բելգիայի Թագավորության երկու հիմնական ժողովուրդների՝ ֆլամանդացիների և վալոնացիների միջև վեճ առաջացնել, գրում է «Комсомольская правда»-ն:
Պանդաները պետք է ապրեն երկրի հարավում գտնվող կենդանաբանական այգում: Ֆլամանդացի վարչապետ Քրիս Պիտերսը կենտրոնական կառավարությունից բացատրություններ է պահանջել՝ ինչու են որոշել պանդաներին ուղարկել Վալոնիա, այլ ոչ Անտվերպենի կենդանաբանական այգի, որն ամենահինն է և ամենամեծը Բելգիայում:
«Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոյին մեղադրել է ֆավորիտիզմի համար: