Tert.am Մեխիկոյում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ուսուցիչների միջև, ովքեր ցույցի են դուրս եկել քաղաքի գլխավոր Զոկալո հրապարակում, հայտնում է BBC-ն:
Ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ցուցարար ուսուցիչները շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում:
Նրանք պահանջում են փոփոխություններ ներմուծել կրթական ոլորտում արված բարեփոխումների ծրագրում, որը հաստատել է երկրի նախագահ Էնրիկե Պենիա Նիտոն:
Իշխանությունները մտադիր են ցուցարարներից ազատել հրապարակը՝ հանգստյան օրերին Անկախության տոնի կապակցությամբ սպասվող տոնակատարությունների համար: