ԳԱԼԱ Մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի ընտանիքին առ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից որևէ բացատրություն չեն տվել և չեն հայտնել Արման Դալլաքյանի մահվան պատճառը : Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Դալլաքյանի հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: Նրան մեղադրանք էր առաջադրված այն բանի համար, որ նա 2011 թվականի մայիսի սկզբին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող զինված, կայուն կազմակերպված խմբին' բանդային, ապա բանդայի կազմում 2011 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում մասնակցել է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, որի ընթացքում բանդայի անդամները առանց հափշտակելու նպատակի նաև ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի ավտոմեքենային, բացի այդ, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է խոշոր չափի' 1,15 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց: Մանրամասն` այստեղ