Tert.am Հյուսիսկորեացի չինովնիկի դուստրը փախել է Հարավային Կորեա, գրում է gazeta.ru-ն՝ The South China Morning Post-ին հղումով։

 

Ինչպես լրագրողներին հայտնել է հարավկորեացի իրավապաշտպանը, 19-ամյա աղջիկը՝ Հան ազգանվամբ, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ազգային անվտանգության նախարարի դուստրն է։ Հենց նրա հայրն է պատասխանատու Փհենյանում բոլոր ոստիկանական օպերացիաների համար։

 

Հանը սովորել է Պեկինում, իսկ Սեուլ է հասել երրորդ երկրի միջոցով։

 

Հարավային Կորեայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։