Tert.am  Ուկրաինական Սիմֆերոպոլում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցը, ով գտնվել է հարբած վիճակում, կրակել է Ադրբեջանի քաղաքացու դեմքին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Комментарии-ն:

 

Ադրբեջանցին զրկվել է աչքից. ներկայում նա գտնվում է հիվանդանոցում:

 

Կրակողը ձերբակալվել է: Ըստ նախնական տվյալների, կրակոցների պատճառ են հանդիսացել կենցաղային խնդիրները: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: