Tert.am Հայաստանում 50.000 ծառ կտնկվի «Սիվիլնեթ»-ի աշխատակից Ալեն Եկիկյանի և նրա կնոջ՝ Սոսե Թովմասյանի հիշատակին, ովքեր զոհվել էին ավտովթարից ամուսնությունից 8 ամիս անց, գրում է Los Angeles Times-ը:

 

Սոսեն և Ալենը մահացել էին մայիսի 10-ին, Վրաստանում: Նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան:

 

Armenia Tree Project-ի Facebook-յան էջն ամեն «հավանողի» դեպքում (like) նախատեսվում է Հիշատակի պուրակում հինգ ծառ տնկել:

 

Սա արվում է Սոսեի և Ալենի հիշատակին ստեղծված «Ժառանգության» հիմնադրամի հետ համատեղ: Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է՝ աջակցելու զույգի համար կարևոր արժեքները, այդ թվում՝ հայրենադարձությունը և կամավորությունը:

 

«Սա ապրող, շնչող հուշահամալիր կլինի Սոսեի և Ալենի համար,- ասել է Վաչե Թովմասյանը՝ Սոսե Թովմասյանի եղբայրը: - Նրանք երկնքից ավելի գեղեցիկ կդարձնեն երկիրը»: