Henaran.am  NTERFAX.RU-ի փոխանցմամբ` Սիրիայի Զինված ուժերը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ սիրիական ուղղաթիռը, որը երեկ խփվել է թուրք-սիրիական սահմանին, հետախուզական առաքելություն է իրականացրել եւ պատահմամբ է խախտել Թուրքիայի օդային տարածքը։

 

Սիրիացի զինվորականները նշել են, որ թուրքական ղեկավարության նպատակը սահմանին իրավիճակը սրելն է։ Սիրիայի կառավարական զորքերը թուրքական իշխանությունների որոշումը շտապողական են որակել։

 

Ուղղաթիռը խփվել է Սիրիայի տարածքում, իսկ օդաչուներին հաջողվել է փրկվել։