Այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն' Եկատերինբուրգ քաղաքում կայանալիք «Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու ժամանակակից հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները և կատարողական փաստաթղթերի արդյունավետության բարձրացման մոտեցումները» թեմայով 4-րդ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով: