«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը առաջիկայում, ի թիվս այլ ակցիաների, «Ծածկած շուկայի» հարևանությամբ իրականացնելու է մշակութային միջոցառումներ։

 

Սեպտեմբերի 18-ին' չորեքշաբթի, ժամը 19:00-ին Մաշտոցի պուրակում հրավիրում է քաղաքացիական նախաձեռնությունների ու մտահոգ քաղաքացիների խորհրդակցություն' Ծածկած շուկայի և երկրում առկա այլ պրոբլեմներին ավելի արդյունավետ լուծումներ տալու նպատակով ուժերը համախմբելու և միասնաբար գործելու հարցով: