Եգիպտոսի գահընկեց նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները կոչ են արել քաղաքացիներին քաղաքացիական անհնազանդության շրջանակներում սեպտեմբերի 19-ին անջատել բջջային հեռախոսները. գրում է BBC-ն:
Նախատեսվում է, որ ցույցի հետևանքով բջջային օպերատորները վնաս կկրեն:
Քաղաքացիական անհնազանդության ցույցի շրջանակներում Մուրսիի կողմնակիցները նաև կոչ են անում եգիպտացիներին չվճարել հարկերը և հրաժարվել այն հեռուստաալիքներից, որոնք աջակցել են «հեղաշրջումն» իրականացնելու գործում: Բացի այդ, հնչել են կոչեր' իջնել մետրոյի կայարաններ և այդ կերպ խափանել նրա աշխատանքը: