168.am Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ' Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերստին մեկնաբանել է սեպտեմբերի 16-ին թուրք-սիրիական սահմանին գրանցված միջադեպը, երբ թուրքական ավիացիան կործանել է սիրիական ուղղաթիռ:

 

«Թուրքիան Սիրիային թույլ չի տա իրեն ներքաշել քաոսի մեջ, քանի որ Անկարան տարածաշրջանային հակամարտությունների հարցում պահպանում է սառնասրտություն և առողջ մտածելակերպ: Թուրքիային քաոսի մեջ ներքաշելու յուրաքանչյուր փորձ կանխվելու է նույն կերպ, ինչպես որ երկրի օդային սահմանը խախտելու փորձը: Թուրքիան մտադիր չէ երկար լռել սիրիական վարչակարգի կողմից երկրի բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունների առջև»:

 

Հիշեցնենք, որ սահմանային միջադեպից հետո Իրանը սառը դատողությամբ գործելու կոչ էր արել Թուրքիային ու Սիրիային: