Սիրիական կառավարական բանակի հետ բախումների ժամանակ առաջին անգամ սպանվել է Իսրայելի քաղաքացի. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սպանվածի հորը:

 

Մուեյդ Ագբարիան՝ արաբական ծագումով իսրայելցին, բնակվում էր Գալիլեյան ծովի (Կիներետ լիճ) մոտակայքում տեղակայված Մուշիրֆա գյուղում: Ինչպես պատմել է նրա հայրը, Ագբարիան պատերազմ է գնացել երկու այլ երիտասարդների հետ:

 

Զոհվածի բարեկամները հայտնել են, որ շատ էին զարմացել՝ Ագբարիայի պատերազմական գործողություններին մասնակցելու լուրը լսելով, քանի որ նա միշտ «շատ հանգիստ ու բարեպաշտ մարդ է եղել»:

 

Չնայած որ զոհվածը Սիրիայի պատերազմում մահացած առաջին իսրայելցին էր, նրա հայրենակիցները միշտ էլ մեկնում էին պատերազմի՝ անտեսելով Իսրայելի կառավարության արգելքն այդ պատերազմում մասնակցելու համար: Այդպիսի կամավորներից մեկը Սիրիայից վերադառնալուց հետո արդեն դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման: