168.am-ի տեղեկություններով' սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվել ԱՄՆ-ում ազատազրկման դատապարտված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (Պզո): Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն «օրենքով գող» Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման:
Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո' 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ: Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր էր ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» հայ-ամերիկյան խմբավորման կազմում: Արմեն Ղազարյանը ԱՄՆ-ում է 1996 թվականից: Մեր տեղեկություններով' Արմեն Ղազարյանը նույնիսկ երեք տարի անց չի կարող գալ Հայաստան, քանի որ, ինչպես գրվել էր մամուլում, նա «Գրին քարտ» ստացել է որպես Ադրբեջանի քաղաքացի: