Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Ժառանգություն» կուսակցության և «ԱԻՄ»-ի հրավիրած հանրահավաքը:
Ելույթով հանդես եկավ «ԱԻՄ»-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Անկախության օրը՝ անկախության վերականգման տոնը, իրականում 1918 թվականի մայիսի 28-ն է, իսկ սեպտեմբերի 21-ը ինքնորոշման օրն է, քանի որ այդ օրը մենք «այո» ասացինք ինքնորոշմանը», - ասաց Հայրիկյանը:
Վերջինս, խոսելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման մասին, ասաց.
«Գոյություն չունի այդպիսի միավորում. ծրագրում են այդպիսի մի բան ստեղծել: Վերջում մնալու են միայն Հայաստանն ու Ռուսաստանը: Կարող է հետո Ռուսատանն էլ դուրս գա, վերջում մնա փչացած Հայաստանը:
Բայց մեզ չեն կարող փչացնել», - ասաց Հայրիկյանը: