Հայ ժողովրդի պատմությունը լեցուն է հերոսական դրվագներով, հայրենիքի նվիրյալներով և հերոսներով: Հաճախ տուրք տալով քաղաքական տարաբնույթ հոսանքների այսրոպեական շահերին՝ ոմանք պղծում, աղավաղում, իրենց նեղ անձնական շահերին են հարմարեցնում մեր ժողովրդի հերոսական անցյալը, խմբակային շահերի համատեքստում են մեկնաբանում մեր պատմության հերոսապատումները՝ իրենց իրական հերոսներով: Ժամանակն է, որ հայ ժողովրդի զավակների սխրանքը գնահատվի ըստ արժանվույն, և նորագույն ժամանակների Հայոց պատմությունը ներկայացվի ճշմարտացի, մաքուր, առանց զեղումների...
Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ սեպտեմբերի 21-ից սկսում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին' հերոսներ, որոնք իրենց կյանքը նվիրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:
Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:
Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...: