«Հայկական ժամանակ» Նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղոր­դագրություն է տարածել այն մասին, որ նախորդ օրը Հայաստանը տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 700 միլիոն դոլար, մարման ժամկե­տը՝ 7 տարի, իսկ տոկոսադրույքը՝ 6 տոկոս:

 

Այդ առումով «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սա նշանակում է, որ երեկ առավոտյան մենք արթ­նացանք ու իմացանք, որ Հայաստանի արտաքին պարտքը մեկ օրում աճել է 700 միլիոն դոլարով: Եվ դա, նշանակում է նաև, որ ուղիղ 7 տարի անց այս նույն օրը, մենք այդ այսպես ասած՝ տեղաբաշխած եվրապարտատոմսերի դիմաց պետք է վճարենք մեկ միլիարդ դոլար: Պետք է վճարենք բոլորով միասին՝ մեր պետական բյուջեից»:

 

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում: